Գեղարքունյաց թեմ
Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը: Ինչպես հայտնում են Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի…
Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի պաշտոնից, նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից։
Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետը Վիրահայոց թեմում նշանակվել է առաջնորդական տեղապա
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ազատել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն…