Գերմանական ապրանքանիշ
Պոգբայի Յուվենտուս վերադարձին կարող է նպաստել գերմանական հայտնի ապրանքանիշը
Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ Պոլ Պոգբայի տեղափոխման վերաբերյալ «Յուվենտուսի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև բանակցություններում հայտնվել է նաև երրորդ կողմ՝ գերմանական Adidas ապրանքանիշը։ Նշվում է, որ Adidas-ը «Յուվենտուսի» ու «Յունայթեդի» տեխնիկական հովանավորն է։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հաղորդվել էր Պոգբայով «Ռեալի» հետաքրքրվածության մասին։

