գիտական մրցանակ
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության աստղաֆիզիկայի և հարակից ոլորտների ամենակարևոր մրցանականերից մեկն է։ Այն տրվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ներդրումներ ունեցող գիտնականներին աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը տրվում է 2010թից ի վեր 2 տարին մեկ անգամ։ 2010–2016թթ ՀՀ կառավարության կողմից որպես մրցանակ էր սահմանվել 500,000 ԱՄՆ դոլար: 2017թ-ից մրցանակը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար։…
Հայաստանը, շարունակելով կարևորել գիտության զարգացումը, անվանի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2018 թ. միջազգային մրցանակները հանձնեց գիտնականների խմբին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` Հայաստանում փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցանակները շնորհեց Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտութան ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և նույն ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին: «Մենք…