Գիտություն
20:40 09/03/2020

Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ․ հայտերը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության աստղաֆիզիկայի և հարակից ոլորտների ամենակարևոր մրցանականերից մեկն է։

Այն տրվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ներդրումներ ունեցող գիտնականներին աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը տրվում է 2010թից ի վեր 2 տարին մեկ անգամ։

2010–2016թթ ՀՀ կառավարության կողմից որպես մրցանակ էր սահմանվել 500,000 ԱՄՆ դոլար: 2017թ-ից մրցանակը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար։ 2019թ-ից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը դասվում է ՀՀ պետական մրցանակների շարքին։

Մրցանակի համար կարող են ներկայացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (3 համահեղինակից ոչ ավելի) աշխատանքներ։ Դրամական պարգևը հավասար բաժանվում է հաղթողների միջև, ինչից զատ յուրաքանչյուր հաղթող ստանում է վկայական, շքանշան և հավաստագիր։

Հաղթող(ներ)ը ստանում է 200,000 ԱՄՆ դոլար՝ որպես անձնական մրցանակ, իսկ մնացյալ 100,000 ԱՄՆ դոլարն օգտագործվում է Հայաստանի գիտնականների հետազոտական նախագծերի և արտասահմանյան աշխատակցությունների, Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հայ
ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով (այս ամենը կատարվում է Մրցանակի հանձնաժողովի և տվյալ տարվա հաղթողների հսկողության ներքո):

Թեկնածություն ներկայացնելու պայմանների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ