գիտելիքի օր
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գիտելիքի օրն այցելել են զորամասին կցագրված դպրոցներ։ Նրանք հանդես են եկել ելույթներով, աշակերտներին մաղթել արդյունավետ ուսումնական տարի, բարձր դասարանցիների հետ անցկացրել ռազմահայրենասիրական դասեր։
Բազմազավակ Մարտիկ և Անժելա Մելքոնյանների ընտանիքից այսօր 7 երեխա է ուղևորվել դպրոց: Մելքոնյանների ընտանիքը Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ընտանիքն է։ Նրանք ունեն 15 երեխա։ Փոքրը՝ Հակոբը, 10 ամսական է։ Ծնողները հավաստիացնում են, որ 15 երեխայով չեն բավարարվելու, կունենան այնքան, որքան աստված տա: https://www.facebook.com/photo.php?fbid=1681374878662770&set=a.247616742038598&type=3&theater
Այս գառանը հենց նոր «ներում» շնորհեցի Վահան գյուղում: Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ըստ երևույթին նկատի ունենալով, որ թույլ չի տվել մատաղ անել գառանը։ Վարչապետը նաև հրապարակել է «ներված» գառան նկարը։ Հիշեցնենք, որ Գիտելիքի և դպրության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ այցելել է Վահան գյուղի միջնակարգ դպրոց, ապա ծաղիկներ…
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին: Այսօր վերստին…
«Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ»․ Պիսարյեվ Այսօր գիտելիքի միջազգային օրն է՝ առաջին զանգերի, ծաղիկների և սպիտակ ժապավենների օրը։ Սա ամենասպասված օրն է հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց։ Գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով: Հայաստանի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր անակնկալ այց է կատարել Վահան գյուղ՝ շնորհվորելու դպրոցականների սեպտեմբերի 1-ը: «Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/534531433983640/