գլխավոր լուր
Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԱԳՆ
Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն իբր ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն հանդիպման է ժամանել ճիշտ ժամանակին։ Հունանյանը նաև մամուլին կոչ է անում զերծ մնալ «տեղեկատվական հերթական աղբի տիրաժավորումից»։

