գլխավոր մարզիչ
Լոռին՝ առանց գլխավոր մարզիչ. Արթուր Պետրոսյանը հեռանում է
Մայիսի 12-ին Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գեւորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը եւ անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս…
Զինեդին Զիդանը այսօր երեկոյան կնշանակվի Մադրիդի գլխավոր մարզիչ
Մադրիդի ղեկավարությունը որոշում է կայացրել այսօր երեկոյան Զինեդին Զիդանին նշանակել ակումբի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է Jugones de La Sexta ծրագրի ժամանակ և որը հաստատել է Marca հանդեսը։ Այսօր՝ ժամը 21:00-ին ղեկավարությունը ժողով կգումարի, որի ընթացքում կորոշվի Սոլարիի պաշտոնանկությունը և նրա կփոխարինի ֆրանսիացի մարզիչը, ով Մադրիդի հետ միասին Չեմպիոնների լիգայի երեք գավաթ է…
Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի Մ-19 հավաքականը հունվարի 27-ից փետրվարի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարի 30-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում «Ալաշկերտ-2» թիմի, իսկ փետրվարի 2-ին՝ «Փյունիկ-2»-ի հետ: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Լևոն Տեր Մինասյան, «Փյունիկ» Հարություն…
«Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչը թիմի մարզումը անցկացրել է սառույցի վրա
«Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն, որը հիմա գլխավորում է Ժոդինոյի «Տորպեդո-ԲԵԼԱԶ»-ը թիմի մարզումը անցկացրել է սառույցի վրա: «Չնայած եղանակային պայմանները Բելառուսում նպաստավոր չեն ֆուտբոլիստների հավաք անցկացնելու համար, սակայն Ժոդինոյում կան բավարար սպորտային կառույցներ, որտեղ կարելի է ոչ միայն ինտենսիվ, այլ նաև բազմազան մարզումներ անցկացնել»,- գրված է բելառուսական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպել է Ռաուլ Գոնսալեսին
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի հանդիպումներն ու դիտարկումները Մադրիդում շարունակվում են։ Հերթական հանդիպումներից մեկում Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբի անդամները հանդիպել են Իսպանիայի ազգային ընտրանու և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հունվարի 16-ին մեր մարզիչներն այցելեցին Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, ծանոթացան բոլոր ենթակառուցվածքներին: Մեր մարզիչներին ներկայացվեցին մադրիդյան ակումբի մոտեցումները տարբեր տարիքային…
Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեին, Սիմեոնեին և Իերոյին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը Իսպանիայում հանդիպել է մի շարք մասնագետների: Հավաքականի մարզաչական թիմը հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, ինչպես նաև «Ռեալ»-ի նախկին Ֆուտբոլիստ,Մունդիալ 2018-ում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոյի հետ: Նրանք հանդիպել են նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի արգենտինացի գլխավոր մարզիչ…
Մանչեսթեր Յունայթեդը նոր գլխավոր մարզիչ ունի
Մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ակումբի նախկին հարձակվող, նորվեգացի`Օլե Գուննար Սուլշերը: Նախնական համաձայնությամբ նորվեգացին կգլխավորի ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը: Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որ ակումբին վերադրաձնի հաջողությունը, որպեսզի թե ֆուտբոլիստները, թե երկրպագուները հպարտանան ակումբով: Ըստ նրա՝ ակումբը պետք է խաղա հարձակողական ֆուտբոլ և պետք է շանս ընձեռնել երիտասարդ խաղացողներին:«Միշտ էլ…
«Ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին»,- Պոչետինո
Armsport.am-ը գրում է. «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է բրիտանական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքը գլխավորելու է «Մանչեսթեր Յունայթեդը»: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունն այսօր է աշխատանքից ազատել Ժոզե Մոուրինյուին: «Առաջին հերթին ես լավագույնն եմ մաղթում Մոուրինյուին: Ցավում եմ, որ նա հեռացել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ ես և Ժոզեն լավ հարաբերություններ…








