fbpx
Սպորտ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեին, Սիմեոնեին և Իերոյին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և մարզչական շտաբը Իսպանիայում հանդիպել է մի շարք մասնագետների:

Հավաքականի մարզաչական թիմը հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի, ինչպես նաև «Ռեալ»-ի նախկին Ֆուտբոլիստ,Մունդիալ 2018-ում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Իերոյի հետ: Նրանք հանդիպել են նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

Հանդիպումներին մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, իսպանացի Խինես Մելենդեսը և Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ, իսպանացի Խավյեր Մինյանոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ