fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը նոր գլխավոր մարզիչ ունի

Մանչեսթերյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել ակումբի նախկին հարձակվող, նորվեգացի`Օլե Գուննար Սուլշերը: Նախնական համաձայնությամբ նորվեգացին կգլխավորի ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը:
Նա նշել է, որ ամեն ինչ կանի, որ ակումբին վերադրաձնի հաջողությունը, որպեսզի թե ֆուտբոլիստները, թե երկրպագուները հպարտանան ակումբով:
Ըստ նրա՝ ակումբը պետք է խաղա հարձակողական ֆուտբոլ և պետք է շանս ընձեռնել երիտասարդ խաղացողներին:
«Միշտ էլ հաճելի վերադառնալ տուն»,-հավելել է նա:
Նշենք, որ Օլե Գուննար Սուլշերը 1996-2007թթ. հանդես է եկել մանչեսթերյան ակումբում, խփելով 91 գոլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ