Գլխավոր քարտուղար
Արցախի ԱԳ նախարարը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ
Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով,…
Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հանդիպումը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ…
Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի…
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կողմ չէ կառույցից Ռուսաստանի բացառմանը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը դեմ է արտահայտվել Ռուսաստանին կազմակերպությունից դուրս թողնելուն: Ավելի վաղ նման կոչ էր արել պաշտոնական Կիևը։ «Ի տարբերություն Եվրախորհրդի՝ ԵԱՀԿ-ն չունի անդամակցությունը կասեցնելու մեխանիզմ, որը կարելի է օգտագործել Ռուսաստանին բացառելու համար։ Դիվանագիտական ուղիները բաց պահելը դեռ չի նշանակում դիրքորոշումների միասնականություն։ Կարծում եմ՝ այսօր իմաստ ունի, որ Ռուսաստանը շարունակի մնալ ԵԱՀԿ-ի անդամ»,-…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սուրբծննդյան տոնին ՌԴ կողմից ժամանակավոր հրադադարի հայտարարումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ուղղափառ Սուրբ Ծննդյան տոներին Ուկրաինայում՝ շփման գծի ողջ երկայնքով, Ռուսաստանի հայտարարած հրադադարի ռեժիմը, ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Սուրբ Ծնունդը սուրբ ժամանակ է ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների համար: Գլխավոր քարտուղարը ողջունում է հնարավորությունը, որ այս սուրբ ժամանակ կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը մամուլի…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի առնչությամբ: Նա կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը: «Գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացումներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Գուտերեշը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Ղազախստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հանդիպել են
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ՝ հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից: «Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները»,- նշված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գալիս է Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցը նախապատրաստելու մասին։ Որոշման մեջ նշվում է, որ պատվիրակությունը Հայաստան է այցելելու սեպտեմբերի 20-25-ին:
ԵԽ Գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Երևան կժամանի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և Արդարադատության նախարարի հետ:
ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունը Ռուսաստանի սահմաններին․ Ստոլտենբերգ
Այսօր Բրյուսելում կհանդիպեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման երկարաժամկետ հետևանքները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Վերջինս շեշտել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ ու Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում, բայց կմեծացնի իր ներկայությունը ՌԴ սահմաններին։
Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի համար։ Այս մասին նա ասել է գերմանական Die Zeit-ին։ Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի, երբ խոսքը վերաբերվում է դաշինքին անդամակցության թեկնածուին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան է որոշողը, թե ինչ է ինքը ցանկանում։ Նա ասել է նաև, որ իրենք…
ՀԱՊԿ ուժերի դուրս բերման գործընթացը կտևի մինչև հունվարի 19-ը․ Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը Ղազախստանից ամբողջությամբ դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ի։ Այս մասին Belarus-1-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա նշել է, որ դուրսբերման գոծընթացի ընդհանուր տևողությունը մոտ մեկ շաբաթ է։ Նրա խոսքով՝ խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում ստափեցնող նշանակություն է ունեցել և գուցե տապալել է որոշ գաղափարներ ու ծրագրեր։
Զասը վաղը կմեկնի Ղազախստան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վաղը՝ հունվարի 11-ին, մեկնելու է Ղազախստան։ Այս մասին ասաց հենց Զասը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ։ Զասը նշեց, որ Ղազախստան է մեկնել նաև օպերատիվ խումբ, որպեսզի համակարգվի խաղաղապահ ուժերի գործունեությունը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ նա վաղը կհանդիպի Ղազախստանի նախագահին ու հրամանատարությանը, ինչպես…