Զասը վաղը կմեկնի Ղազախստան

Ամենադիտվածներ

ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում․ Զասը՝ ՀՀ սահմանային իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վաղը՝ հունվարի 11-ին, մեկնելու է Ղազախստան։

Այս մասին ասաց հենց Զասը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ։

Զասը նշեց, որ Ղազախստան է մեկնել նաև օպերատիվ խումբ, որպեսզի համակարգվի խաղաղապահ ուժերի գործունեությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ նա վաղը կհանդիպի Ղազախստանի նախագահին ու հրամանատարությանը, ինչպես նաև տեղում կծանոթանա իրավիճակին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ