գծանշումներ
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սեպտեմբերի 15-ից մեկնարկում է ուսումնական տարին: Երևանի քաղաքապետարանի Facebook-ի էջը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատությունները կգործեն հատուկ պայմաններով: Բոլորը պետք է դպրոց գնան դիմակով՝ առաջին դասարանցիներից, մինչև բարձր դասարանցիներ: Իսկ գծանշումները կօգնեն պահպանել սոցիալական հեռավորությունը: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/341509110380176
Շենգավիթում տնտեսավարողները շտկել են խախտումները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Շենգավիթում կրկնակի կասեցման ենթարկված և խախտումներ արձանագրած տնտեսավարողները շտկել են խախտումները։ «Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առեւտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերը կրկին ուշադրության են առել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների աշխատանքի ընթացքում պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։ Ուժեղացված հերթական…
ՇՎՏՄ-ն կրկնայցեր և կասեցումներ է իրականացրել Երևան քաղաքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ հուլիսի 9-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում: «Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են…
Անակնկալ ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության և ատամնաբուժական կենտրոններ։ «ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն իրականացվում են սահմանված ձեւաչափով,…
Մաքսատուն-վարչություններում ապահովվում է քաղաքացիների անվտանգ սպասարկումը
ՊԵԿ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ: «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես…
Գծանշումները երբեմն էլի նույն «փայլուն տրամաբանությամբ» են արվում․ Գոռ Առաքելյան
Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այն, որ ճանապարհները հիմա նորոգվում են այնպես, ինչպես երբևէ, դրանում ոչ մի խոսք, բայց որ ճանապարհների կահավորումն ու գծանշումները երբեմն էլի նույն «փայլուն տրամաբանությամբ» են արվում, ոնց որ արվում էր, դա էլ չի լինում չնկատել: Ուրեմն Աշտարակի խճուղու վրա, Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի դիմաց մի շրջադարձի (սլավոնահայերենով ասած`…
Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացիների հայտնած մտահոգության վերաբերյալ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ Որոշ քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել, որ մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով: Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի:







