գյուղատնտեսության նախարարություն
Չմշակվող հողերն ամենաշատը Վայոց ձորի և Տավուշի մարզերում են
Մայիսի 14-ին «Հողային ռեֆորմը Հայաստանում․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում առկա 445 հազար 600 հեկտար վարելահողերից 45 տոկոսը` 202 հազար 700 հեկտարը, չի մշակվում, ինչը սակավաթիվ հողեր ունեցող մեր երկրի համար օրհասական խնդիր է համարվում ու հրատապ լուծում է…
Գյուղատնտեսության նախարարությունը քննարկել է սերմնաբուծության զարգացման նոր նախագիծը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրապետության սերմարտադրողների, սերմնաբույծների և դաշտային հետազոտողների հետ, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության» նոր ծրագիրը, քննարկել հանրապետությունում սերմնաբուծության զարգացման հիմնահարցերն ու հեռանկարները։ Մշակված նոր ծրագիր հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքէջում։ Ծրագրին մասնակցելու…
«Գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը միացնելը սխալ է». Բաբկեն Թունյան
Գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը միացնելը սխալ է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Սակայն ինչպիսի կառուցվածք էլ քննարկվի, ես համոզված եմ, որ միշտ կլինեն տարաձայնություններ, որովհետև իդեալական օպտիմալ լուծում չկա»,- ասաց նա: Բ.Թունյանի կարծիքով՝ այդ ոլորտներն իրենց գաղափարախոսությամբ տարբեր են, և էկոնոմիկայի նախարարությունը պետք է…



