գնաճ
Պարսից ծոցում բախումները կհանգեցնեն բարձր գնաճի. Իրան
Իրանի ղեկավարի և հոգևոր առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավիի խոսքերով, Իրանի և ԱՄՆ միջև Պարսից ծոցում ցանկացած բախում կհանգեցնի նավթի բարելի դիմաց 100 դոլարից բարձր գնաճի: «Պարսից ծոցում արձակված առաջին գնդակը նավթի գները կհասցնի բարելի դիմաց ավելի քան 100 դոլարի մակարդակի: Դա անտանելի կլինի Ամերիկայի, Եվրոպայի և ԱՄՆ դաշնակիցների համար, ինչպիսիք են Ճապոնիան…
Քրդամետ կուսակցությունը պատասխանել է գնաճի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գնաճի մասին հայտարարությանն արձագանքել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ HDP-ն Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել բարձր գներով վաճառվող և հանրության որոշ հատվածների բացասական արձագանքին արժանացած լոլիկի, պղպեղի և սմբուկի հարցի վերաբերյալ: Կուսակցությունը հրապարակել է բանջարեղենի, ռումբերի ու փամփուշտների կոլաժավորված նկարներ և…
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 5.75 տոկոս
2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: 2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա…
ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունը և որոշումը
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 25-ի խորհրդին նիստի վերաբերյալ տոկոսադրույքի արձանագրությունը և նույն նիստում հաստատված ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը։ Հաղորդագրության մեջ նշված է. «2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ…
Եթե Նիկոլ Փաշինյանն ուշադիր լիներ, ապա կտեսներ` 2018–ի գնաճը կազմել է ոչ թե 1.8, այլ 2.5%. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Բագրատյանը, մասնավորապես, գրել է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ,…
«Կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպման խնդրի լուծմանը», – Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս: Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել առաջադրված խնդրի՝ գնաճի զսպման խնդրի լուծմանը»:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է անփոփոխ
Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 %: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերին գրանցվել է 1.% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով: Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է…








