գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքներ
Գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ կապված Արցախի սահմանին տիրող իրավիճակի հետ: «Մենք շարունակում ենք ականատես լինել Լեռնային Արցախի դեմ ուղղված կատաղի մարտերի: Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել մայրաքաղաք Ստեփանակերտն ու գնդակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ռմբակոծվում է: Տեղացի ու արտասահմանյան մեդիայի ներկայացուցիչները վնասվել են…

