գշ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Նա ասաց, որ արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը։ Վարչապետն ասաց նաև, որ ազատման մասին դիմումին հաջորդել է ԶՈւ ԳՇ հայտարարությունը։ Հիշեցնենք, որ դրանով ԳՇ-ն պահանջում էր վարչապետի ու Կառավարության հրաժարականը։ Փաշինյանը հավելեց նաև, որ Զինված…
Կառավարության նիստի հետո ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մոտեցավ լրագրողներին ու կարճ հայտարարություն արեց։ Նա կոչ արեց բոլորին հենց հիմա գնալ Հանրապետության Հրապարակ և տեր կանգնել իրենց իշխանությանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ, որով պահանջեց վարչապետի ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հայտարարությունից կարճ ժամանակ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում…
Ադրբեջանը պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ պաշտոնանկ է արվել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովը։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։ Նշվում է, որ Սադիգովը պաշտոնանկությունն արվել է հենց Արցախյան երկրորդ պատերազմի սկզբում, բայց դրա մասին Ադրբեջանի ՊՆ-ն 4 ամիս լռել է։ Ըստ աղբյուրի՝ պաշտոնից հեռացման պատճառը եղել է Սադիգովի ոչ ադեկվատ զեկույցները…
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի΄ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը…
ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսեց «ՍՈւ-30» կործանիչների մասին։ «Արդյո՞ք մեր պարտության պատճառն այն էր, որ «ՍՈւ-30» կործանիչներ էինք գնել, այնպես չէ, որ «ՍՈւ»-ն «ՏՈՐ» համակարգի հաշվին ենք գնել», – ասում է ԳՇ պետը։ https://www.facebook.com/azatutyun/videos/119119616527023
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում կիսվել է տեսանյութով, որին կից գրել է, «Նաև այս ջոկատն էինք նախատեսում ներգրավվել Շուշիի պաշտպանությանը: Գագիկ Ծառուկյանը և մյուս ԲՀԿ-ականները թող բացատրեն, թե ինչո՞ւ ՀՀ ԶՈւ ԳՇ-ին խոստացված ջոկատը չի հասել Արցախ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2809275149392862?__cft__%5B0%5D=AZX38befgqNmN6MaCeomkQxD1WJQ3q_q_vwrypNwc0K2N955V0GoP7rsgxRZg0rZXOAhckRLV5fLL8iNCf0-jypIqSQdAeXd5DliAv-a-fjIdzy3VyuVJBHg3heRfp4I2nd8aH-qI-S6QF8PRtu9MP-6qwniYIJBndk0CPkB56nJ9M58Je3oZYZ9wEeLi5hhu0w&__tn__=%2CO%2CP-R
ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ուղերձը․ «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու…
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի´ հայրենակիցներ, զինվորական գործին նվիրյալ ընկերներ, զինծառայողներ, այսօր մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության օրը։ Անկախությունը դարեր շարունակ երանելի փափագ է եղել մեր նախնիների, մեր պապերի, մեր ծնողների համար, և, ցավոք, այն մեզ չի ժառանգվել սերնդեսերունդ,…
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել են զինված ուժերի դեսանտագրոհային, հատուկ նշանակության, հետախուզական ստորաբաժանումների և զորամասերի հրամանատարների, ինչպես նաև հատուկ հրահանգիչների մասնագիտական հավաքները: Հավաքների ընթացքում անցկացվել են գործնական հատուկ մասնագիտական պարապմունքներ, տարբեր զինատեսակների կիրառմամբ հրաձգային վարժություններ: Հավաքների ամփոփմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ…
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: ««Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը: Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին…
ՀՀ Զինված ուժերի զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈւ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշաննա Ստեփանյանը։ Նա նշել է, որ նպատակը եղել է ստուգել զորքերի մարտունակությունը, ստեղծված…
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.…
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով…
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ…