գոլանի բարձունք

  • Իսրայելը բացատրել է Դամասկոսի ռմբակոծման պատճառը

    Իսրայելը բացատրել է Դամասկոսի ռմբակոծման պատճառը

    Իսրայելական զինվորականները հաղորդել են, որ Դամասկոսի հարավում երկու հրետանի և մեկ հակահրթիռային մարտկոց են հրթիռակոծել: Նրանք այս քայլին են դիմել ի պատասխան Սիրիայի հրետանային ռմբակոծման: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Զինվորականների հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարության զորքերի դիրքերին օդային հարվածները կատարվել են այն բանից հետո, երբ Գոլանի բարձունքի Հերմոն լեռան ուղղությամբ ֆիքսել…

  • Իսրայելը հրթիռակոծել է Սիրիան. կան զոհեր

    Իսրայելը հրթիռակոծել է Սիրիան. կան զոհեր

    Հունիսի 2-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը Դամասկոսի հարավում մի քանի օդային թիրախի են հարվածել: Հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը: Ավելի ուշ պարզվեց, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներից հրթիռակոծել են Սիրիայի Կունեյտրա քաղաքի արևելյան արվարձանները: Ռմբակոծության հետևանքով զոհվել է երեք սիրիական զինվոր, յոթը՝ վիրավորվել:  

  • Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի որոշման

    Սիրիայում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի որոշման

    Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաների են դուրս եկել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որը վերաբերում էր Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելունը:  Այս մասին հայտնում է Սիրիայի SANA ազգային գործակալությունը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել Դամասկոսի, Հոմսի, Դեյր Զորի, Կամըշլիի, Կունեյտրայի (Գոլանի բարձունքներում) և այլ քաղաքների կենտրոնական հրապարակներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի…

  • Զախարովան անպատասխանատու է որակել Թրամփի՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ հայտարարությունը

    Զախարովան անպատասխանատու է որակել Թրամփի՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ հայտարարությունը

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպատասխանատու է որակել Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի լիակատար սուվերենության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը: «Այդօրինակ հայտարարությունները, որոնք, մեր կարծիքով, արվում են անպատասխանատու կերպով, իսկապես կարող են բացասական ազդեցություն գործել մերձավորարևելյան կարգավորման գործընթացի վրա,- մարտի 22-ին ասել է  դիանագետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի…

  • Իրանը դատապարտել է Գոլանի բարձունքի մասին Թրամփի հայտարարությունը

    Իրանը դատապարտել է Գոլանի բարձունքի մասին Թրամփի հայտարարությունը

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին մարտի 22-ին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: «Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ԱՄՆ-ի անօրինական ու անընդունելի ճանաչումը չի փոխի այն փաստը, որ Գոլանները պատկանում են Սիրիային»,- հայտարարել է Ղասեմին: Նա նաև ընդգծել է,…