գոնսալո ռուբալկաբա
Երևանը շարունակում է «մնալ ջազային»․ մայրաքաղաքում նշվել է ջազի միջազգային օրը
Ջազի միջազգային օրը Կասկադում մարդաշատ ու ջազառատ էր: Բացօթյա բեմում ջազի հայ վարպետներն էին իրենց երիտասարդ գործընկերների հետ: Համերգին միացավ նաև «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան: Երևանցիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային մի շարք լավագույն ջազային ստեղծագործություններ: Լևոն Մալխասյանի խոսքով՝ Երևանը շարունակում է մնալ ջազային 1960 թվականից։
Ջազի միջազգային օր. «Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում
Ջազի միջազգային օրվա կապակցությամբ՝ «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Մեցցո փրոդաքշնի» նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համատեղ համերգ. «Գրեմմի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան ելույթ կունենա Էրիկ Հարլենդի և Մեթյու Բրուերի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։


