Գոռ Երիցյան

  • Հակառակորդս վարկանիշով բարձր չէր, բայց շատ դժվարություններ էր ստեղծում․ Գոռ Երիցյան

    Հակառակորդս վարկանիշով բարձր չէր, բայց շատ դժվարություններ էր ստեղծում․ Գոռ Երիցյան

    Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի Բուրբանկ քաղաքում կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Մեր բռնցքամարտիկն անցկացրեց կարիերայի 11-րդ պրոֆեսիոնալ մենամարտն ու տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը: Անպարտելի մարզիկը այսօր՝ օգոստոսի 26-ին, հայ լրագրողների հետ ամփոփեց իր նորամուտն ամերիկյան ռինգ. «Թե ֆիզիկապես, թե տեխնիկապես շատ լավ պատրաստ էի մենամարտին: Մենամարտի մասին կարող եմ ասել,…

  • Հաղթական մեկնարկ․ Գոռ Երիցյանը ուժեղ էր Դերիո Չեպմանից

    Հաղթական մեկնարկ․ Գոռ Երիցյանը ուժեղ էր Դերիո Չեպմանից

    Punch Boxing Armenia անվանումը կրող Facebook-յան էջը գրում է․ «Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Րոպեներ առաջ կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: ?…

  • ԱՄՆ-ում մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ.Գոռ Երիցյան

    ԱՄՆ-ում մրցում ենք շատ ուժեղ բռնքամարտիկների հետ.Գոռ Երիցյան

    Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը շարունակում են մարզումները ԱՄՆ-ում: WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը, Punch Boxing-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Միացյալ Նահանգներում մարզումային ընթացքի մասին. «Մարզումներն անցնում են շատ լավ:Աստիճանաբար հասնում եմ լավագույն մարզավիճակիս: Արդեն սկսել ենք սպարինգ ցիկլը: Մրցում…

  • ԵԱ-ում կամ ԱԱ-ում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները նախապատրաստություն կանցնեն ԱՄՆ-ում

    ԵԱ-ում կամ ԱԱ-ում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները նախապատրաստություն կանցնեն ԱՄՆ-ում

    Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում բարձր արդյունք ցույց տված բռնցքամարտիկները ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի աջակցությամբ նախապատրաստություն կանցնեն արտերկրում, մասնավորապես բռնցքամարտի երկրում՝ ԱՄՆ-ում` մարզվելով լավագույն մարզիչների և աշխարհահռչակ մարզիկների հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք` այս օրերին Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը շարունակում է Օլիմպիական վարկանիշային մրցաշարերին նախապատրաստվել ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում են նաև հայ…

  • Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին

    Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին

    Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր համաժողովի ընթացքում որոշում է ընդունվել, որ այսուհետ Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բոլոր բռնցքամարտիկները: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը: Մինչ այդ, Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորություն ունեին այն բռնցքամարտիկները, ովքեր պրոֆեսիոնալ ռինգում չունեին անցկացրած 15-ից ավելի մենամարտ: Նշենք, որ Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ…

  • Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմեկնեն ԱՄՆ

    Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմեկնեն ԱՄՆ

    Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր կմեկնեն ԱՄՆ: Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը: Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն և սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահագներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի ԱՄՆ-ում: Ա…

  • Գոռ Երիցյան. Նայեցի մրցակցիս աչքերին ու հասկացա, որ մենամարտն ավարտված է

    Գոռ Երիցյան. Նայեցի մրցակցիս աչքերին ու հասկացա, որ մենամարտն ավարտված է

    WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը, որն օրեր առաջ Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հենց առաջին ռաունդում հաղթել էր Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով. «Դավիթ Թորոսյանի հետ շատ լավ էինք պատրաստվել մենամարտին, ինչպես մեր բոլոր նախորդ մենամարտերին: 8-ռաունդանոց մենամարտ էր, ու մենք դրան պատրաստ էինք: Ոչ…

  • Բռնցքամարտ. կայացել է Սարուխանյանի և Երիցյանի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

    Բռնցքամարտ. կայացել է Սարուխանյանի և Երիցյանի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

    Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը վաղը՝ փետրվարի 9-ին կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը: Այսօր կայացել է մարզիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում…

  • Վահե Սարուխանյանի ու Գոռ Երիցյանի մենամարտերին մնացել է 2 օր

    Վահե Սարուխանյանի ու Գոռ Երիցյանի մենամարտերին մնացել է 2 օր

    Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանի ու Գոռ Երիցյանի հերթական մենամարտերին մնացել է ընդամենը 2 օր: Վաղը՝ փետրվարի 8-ին տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Հիշեցնենք, որ WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը…

  • Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի

    Հայ բռնցքամարտիկները մեկնել են Սոչի

    Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանը ու Գոռ Երիցյանը մեկնել են Սոչի: Բռնցքամարտիկները Սոչիում կանցկացնեն իրենց մարզումները՝ մինչ կայանալիք մենամարտերը: Փետրվարի 9-ին երկու հայ բռնցքամարտիկները կանցկացնեն իրենց հերթական մենամարտերը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը կմենամարտի արգենտինացի Մաքսիմիլիանո Լեոնել Սքալզոնեի հետ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գավաթի խաղարկության շրջանակում կայանալիք առաջին մենամարտում Վահե Սարուխանյանը կմրցի Ռուսաստանի…

  • Գոռ Երիցյան. Դեռ ոչ մի պարտություն չունեմ, ինչը մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է

    Գոռ Երիցյան. Դեռ ոչ մի պարտություն չունեմ, ինչը մեր հզոր թիմի աշխատանքի արդյունքն է

    Եթե ձգտում ես լինել միշտ առաջինը, լինում ես: Այդպես մանկուց միշտ ձգտել եմ լինել հաղթող ցանկացած պայքարում: Այդպես շարունակում եմ ռինգում, և այդ ձգտումն օգնում է ինձ առաջ շարժվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իր հաղթանակները պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, Punch Boxing պրոմոուտերական ընկերության ներկայացուցիչ Գոռ Երիցյանը, որն…

  • Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը կմասնակցեն Պուտինի անվան Գավաթի խաղարկությանը

    Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը կմասնակցեն Պուտինի անվան Գավաթի խաղարկությանը

    Փետրվարի 9-ին Սոչիում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վահե Սարուխանյանն ու Գոռ Երիցյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Երիցյանի մրցակցի անունը դեռևս հաստատված չէ: Վահե Սարուխանյանն, ով պրոֆեսինալ ռինգում տոնել է 19 հաղթանակ, իր առաջին մենամարտը կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր…

  • Գոռ Երիցյանն ու Վահե Սարուխանյանը մենամարտ կանցկացնեն փետրվարին

    Գոռ Երիցյանն ու Վահե Սարուխանյանը մենամարտ կանցկացնեն փետրվարին

    2019 թվականին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հերթական մենամարտերն այնքան էլ հեռու չեն: Հայտնում է Punch Boxing Armenia-ի Facebook-ի պաշտոնական էջը: Արդեն փետրվարին WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը կանցկացնի իր հերթական մենամարտը: Հաջորդ ամիս ռինգ դուրս կգա նաև ռուսաստանաբնակ Վահե Սարուխանյանը: Կայանալիք մենամարտերի ժամկետների մասին առավել մանրամասն պարզ կդառնա առաջիկա օրերին: Հաղորդում է armsport.am-ը։

  • Գոռ Երիցյանը՝ աշխարհի չեմպիոն

    Գոռ Երիցյանը՝ աշխարհի չեմպիոն

    Երեկ երեկոյան Կազանում կայացած բռցքամարտի երեկոյի ժամանակ,  Հայաստանը ներկայացնող Գոռ Երիցյանը, 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով իր մրցակից՝ ֆիլիպինցի Ալվին Լագումբային` հռչակվեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոն:

  • Գոռ Երիցյան-Ալվին Լագումբայ մենամարտն ուղիղ եթերում

    Գոռ Երիցյան-Ալվին Լագումբայ մենամարտն ուղիղ եթերում

    Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր կանցկացնի կարիերայի 9-րդ մենամարտը, մրցելով ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: Բռնցքամարտիկներ, ինչպես հայտնի է, կվիճարկեն WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին: Կազանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Աբգարյանը, ով կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովի հետ: Մենամարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ից: Գոռ Երիցյանի մենամարտը կմեկնարկի 21:00-ին: Մենամարտերի…