Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այսօր կանցկացնի կարիերայի 9-րդ մենամարտը, մրցելով ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ:
Բռնցքամարտիկներ, ինչպես հայտնի է, կվիճարկեն WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին:
Կազանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Աբգարյանը, ով կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովի հետ:
Մենամարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ից: Գոռ Երիցյանի մենամարտը կմեկնարկի 21:00-ին: Մենամարտերի ընթացքին կարող եք հետևել Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջում:
