Գործարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԷՆ-ում ստեղծվել է՝ գործող բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Հայտարարությունում նշվում է, որ գործում է արագ արձագանքման էլ․ հասցե, որին գործարարները կարող են ուղարկել իրենց հարցերը՝ reloc@mineconomy.am։ Նշվում է, որ նամակում պետք է տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ ընկերության…
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ գործարար կապերն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել հայ և ռուս գործարար շրջանակների, այդ թվում՝ Ռուսաստանի արտահանման կենտրոնի (РЭЦ) և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրենի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության…
Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ Հյուրերը հետաքրքվեցին Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։ Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին…
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան…