Գուրգեն Ալավերդյան

  • Դավիթ Տոնոյանը ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարին

    Դավիթ Տոնոյանը ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարին

    ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության…

  • Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան

    Մեծ կասկածներ է առաջացնում Կարմիր խաչի աշխատակիցների չայցելելը Գուրգեն Ալավերդյանին. Տոնոյան

    «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: «Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առևանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որևիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ…

  • ՄԻՊ-ն արձանագրել է սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ

    ՄԻՊ-ն արձանագրել է սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ

    Մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանն արձանագրել է Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ։ Զեկույցը ստորև՝ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1489302017923924

  • ԱԳՆ հայտարարությունը՝ հայ սպայի հանդեպ կիրառվող Ադրբեջանի նվաստացնող վերաբերմունքի մասին

    ԱԳՆ հայտարարությունը՝ հայ սպայի հանդեպ կիրառվող Ադրբեջանի նվաստացնող վերաբերմունքի մասին

    ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ։ «Մենք խստորեն դատապարտում ենք օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած…

  • Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին զրուցել է Անջեյ Կասպրշիկի հետ

    Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին զրուցել է Անջեյ Կասպրշիկի հետ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ…

  • Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը խոստովանում է

    Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում սպա Գուրգեն Ալավերդյանը խոստովանում է

    Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են բեմադրված տեսանյութ, որում գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանը «խոստովանում է»: Տեսանյութում, որը հայտնվել է ադրբեջանական մի շարք կայքերում Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների ջանքերով, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը պատմում է, որ ծնվել է 1989 թվականի օգոստոսի 14-ին Գեղարքունի մարզի Մարտունի քաղաքում, 2015 թվականից որպես սպա ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ալավերդյանը մի քանի…

  • Սպա Գուրգեն Ալավերդյանը նկատմամբ հարցուված քրգործերն անհեթեթություն են․ ՊՆ խոսնակ

    Սպա Գուրգեն Ալավերդյանը նկատմամբ հարցուված քրգործերն անհեթեթություն են․ ՊՆ խոսնակ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և…

  • Տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների մասին. ՄԻՊ

    Տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների մասին. ՄԻՊ

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ, որոնք առկա են «YouTube» սոցիալական մեդիայի տիրույթում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում: Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում…

  • Ադրբեջանի ՊՆ-ին առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար

    Ադրբեջանի ՊՆ-ին առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար

    Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,-  ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3170700879632717 Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի…

  • Azat TV

    Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնել է, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167962116573260