Գրիգորի Մարտիոսյան
Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025թթ. գործունեության ծրագրի մշակմանը: «Գրիգորի Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահի 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքերում խիստ պահանջված է համարել նախանշված ժամկետների պահպանումը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջիկա աշխատանքային ուղղություններում մի շարք հստակեցումներ են արվել»։
Հունիսի 11-ին Արցախի Հանրապետությունում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության գլխավոր հարցը եղել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման մասին։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը,…