fbpx
Արցախ

Արցախում քննարկվում են կորոնավիրուսի դեմ պայքարի խստացման միջոցներ

Հունիսի 11-ին Արցախի Հանրապետությունում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Խորհրդակցության գլխավոր հարցը եղել է նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացման մասին։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները և պաշտոնատար այլ անձիք:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Ա. Բաղրյանը հանդես է եկել իրավիճակի մասին զեկուցմամբ։ Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին հանրապետությունում համավարակի տարածման ինտենսիվությունն աճել է:

Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ մարմինների ղեկավարներ ևս հանդես են եկել ելույթներով։

Նախագահ Արայիկ Հարությունյանը  հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում: Նախագահը հանձնարարել է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ