Գրիգորյան
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը. Գրիգորյան
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։ Նիստը գլխավորել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Ինչպես հայտնել են ԱԽ-ից, նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել…
Նախիջևան տանող ուղիները ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն չկա. Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․ «Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել…
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ արտահայտած մտքերին՝ նշել է. «Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի գործընթացը. նշենք, որ ինչպես համաձայն Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների՝ դելիմիտացիան պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման…
Գրիգորյանը Լուի Բոնոյին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները
Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական…
Գրիգորյանը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ քննարկել է անվտանգային իրավիճակը
Մայիսի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և Պատրիկ Պրայորին: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, և կարևորել անվտանգության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը:
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է մեծ էսկալացիայի․ Գրիգորյան
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է մեծ էսկալացիայի: Այդ մասին վերջին շրջանում շատերն են խոսում: Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՍիվիլՆեթի եթերում խոսելով ապրիլի 11-ին Տեղ գյուղում հայ-ադրբեջանական մարտերի, քաղաքական պատասխանատվության, Եվրամիության դիտորդների աշխատանքի արդյունավետության, սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման հնարավորության և Ռուսաստանի առաջարկի մասին: Նա նշել է, որ Տեղ գյուղի դեպքերը,…
ԵՄ առաքելության գալը մեր որոշումն է, Մոսկվայի մտահոգություններին իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել. ԱԽ քարտուղար
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը շուտով Ադրբեջանին կփոխանցի խաղաղության տեքստի իր տարբերակը։ Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է աշխատել այդ փաստաթղթի վրա։ «Այս պահին չեմ կարող ասել՝ այդ փոխանցումը ինչպես կլինի։ Խաղաղության պայմանագիրը նրա համար է, որ ամեն ինչ հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակություն վրա, մենք կողմ ենք նաև,…
Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են, հաստատված է բազմաոլորտ օրակարգ․ Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիահույս է, որ Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը երկկողմ համագործակցության էլ ավելի խորացման ու ամրապնդման մեծ խթան կհանդիսանա։ Փոխվարչապետն այս մասին ասաց Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Փոխվարչապետը…
Գրիգորյանը Իտալիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է…
Գրիգորյանը և Նիդերլանդների վարչապետի խորհրդականը կարևորել են միջազգային հանրության քայլերը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում
Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: Հեռախոսազանգի ընթացքում…
Գրիգորյանը Բուդրիսին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։ Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են…
Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը
Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ, հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:
Գրիգորյանը Ֆինլանդիայում հանդիպումների ընթացքում ներկայացրել է ԼՂ-ում առաջացած ճգնաժամը
Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Հանդիպումների ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումը և…
Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Շվեդիա
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն: Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի նախկին նախագահին Այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա և Գերմանիա
Նոյեմբերի 28-29-ը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի նախկին նախագահին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստանի Հանրապետություն Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, այցի շրջանակներում քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ Փարիզում և Բեռլինում։












