գրիպ
Ինչպե՞ս տարբերել գրիպը հարբուխից․ պատմում է մասնագետը
Պետք է տարբերակել հարբուխը գրիպից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Հարբուխն ավելի թեթև է, ուղեկցվում է փռշտոցով, քթահոսությամբ և այլն: Իսկ գրիպի դեպքում, քանի որ ինտոքսիկացիան այստեղ ավելի արտահայտիչ է, բարձր ջերմության ֆոնին լինում են մկանացավեր, հոդացավեր, բարձր ջերմություն, ինչը կարող է պահպանվել 2-3 օր՝…
Վրաստանում գրիպի H1N1 վարակից 10 ամսական երեխա է մահացել
Վրաստանում գրիպի H1N1 վարակի բարդացման հետևանքով 10 ամսական երեխա է մահացել. հայտնում է apsny.ge կայքը: Բժիշկների տվյալների համաձայն՝ երեխայի առողջության վրա բացասաբար է ազդել այն, որ նա միաժամանակ վարակված է եղել կարմրուկով: Այսպիսով` Վրաստանում H1N1 վարակի հետևանքով արդեն 16 մարդ է մահացել:
Գրիպի դեղամիջոցի գինը ՀՀ-ում, Վրաստանում և այլ երկրներում
Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն կոչ է արել դեղագործական ընկերություններին պատասխանատվություն ցուցաբերել և նվազեցնել գրիպի H1N1 ենթատեսակի բուժման համար առաջարկվող «Տամիֆլյու» դեղամիջոցի գինը: Նախարարը նշում է, որ ընկերությունները հնարավորություն ունեն դա անել: Այս հակավիրուսային դեղի գինը Վրաստանում այս պահին 70-ից մինչև 99 լարի է: «Տամիֆլյուի» գինը հարևան երկրներում զգալիորեն տարբերվում է.– Ադրբեջանում այն արժե մոտ 70…
Հայաստանում դեռ այն վիճակը չէ, որ գրիպի պատճառով դպրոցները փակվեն
Լավ բան է դպրոցները փակելը, կարող ենք ասել ընդհանրապես մի աշխատեք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ անդրադառանալով շրջանառվող H1N1 տարածված վիրուսին։ «Բայց դեռ չկա այդ իրավիճակը, սա պետք է անել իրավիճակից ելենելով, եթե վաղը կտրուկ բարձրացում նկատենք, կարող է փակենք», – ասաց Ա.…
Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը
Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը: ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ…
Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում: Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին:…
«Խուճապի մատնվել պետք չէ». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական ապատեղեկատվության մասին‼️ Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ,…







