գրոհայիններ

  • Սիրիայի բանակը հարվածներ է հասցրել Իդլիբում

    Սիրիայի բանակը հարվածներ է հասցրել Իդլիբում

    Սիրիական արաբական բանակը հզոր հարվածներ է հասցրել Իդլիբի հարավային հատվածում` «Հայաթ Թահիր աշ Շամ» խմբավորման դիրքերին. հայտնում է Регнум-ը: Նշվում է, որ Սիրիայի բանակը նաև հարվածներ է հասցրել նահանգի հյուսիս-արևելքում: Իդլիբը գրոհայինների վերջին պատվարն է:

  • Սոմալիում ահաբեկչության հետևանքով մահացել է 29 մարդ

    Սոմալիում ահաբեկչության հետևանքով մահացել է 29 մարդ

    Սոմալիում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է 29 մարդ, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ պայթյունից հետո գրոհայինների և Սոմալիի զորքերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Նշվում է, որ ականապատված ավտոմեքենայի ղեկին եղել է մահապարտ-ահաբեկիչ:

  • Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա

    Աֆղանստանում գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա

    Աֆղանստանի Գիլմենդ հարավային նահանգում գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա, հայտնում է Tolo News-ը։ Հարձակումը նախաձեռնել է առնվազն 27 գրոհային, այդ թվում` 7 մահապարտ ահաբեկիչ։ Հարձակվողներից 9 ոչնչացվել է։ Տուժածների մասին դեռ չի հաղորդվում։

  • ԻՊ-ի գրոհայինները ամրապնդում են դիրքերը Լիբիայում. ՌԴ ԱԳՆ

    ԻՊ-ի գրոհայինները ամրապնդում են դիրքերը Լիբիայում. ՌԴ ԱԳՆ

    «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ամրապնդում են իրենց դիրքերը Լիբիայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` ԻՊ-ի գրոհայիններմ ամրապնդում են իրենց կապերը «Ալ Քաիդա»-ի հետ: Խոսելով Արևմուտքի մասին` նա կոչ է արել արևմտյան երկրներին` դադարել օգտագործել ահաբեկիչներին աշխարհաքաղաքական նպատակներով:

  • Քրդերը Սիրիայի արևելքում գրավել են ԻՊ-ի վերջին անկլավը

    Քրդերը Սիրիայի արևելքում գրավել են ԻՊ-ի վերջին անկլավը

    «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի գրոհայինները Սիրիայի արևելքում գրավել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների վերջին անկլավը: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Reuters-ը` Լոնդոնոմ գտնվող «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգով զբաղվող սիրիական կենտրոն» կազմակերպությանը հղումով: Նշվում է, որ ԴՍՈՒ-ի գրոհայինները ամերիկյան ՌՕՈՒ-ի աջակցությամբ ազատագրել են ահաբեկիչներից Էլ Բագու բնակավայրը:

  • Քունեյտրայում իսրայելական հարվածի հետևանքով 4 գրոհային է վիրավորվել

    Քունեյտրայում իսրայելական հարվածի հետևանքով 4 գրոհային է վիրավորվել

    Մարդու իրավունքների սիրիական օբսերվատորիան հայտնել է այն մասին, որ իսրայելական հրետանային հարվածի հետևանքով Քունեյտրայում 4 գրոհային է վիրավորվել: Նշվում է, որ հարվածն իրականացվել է այն վայրերում, որտեղ «Հեզբոլլահն» ակտիվություն է ցուցաբերում:

  • Մալիում հարձակել են ՄԱԿ-ի ճամբարի վրա․ զոհվել է 10 խաղաղապահ

    Մալիում հարձակել են ՄԱԿ-ի ճամբարի վրա․ զոհվել է 10 խաղաղապահ

    Մալիի Ագելհուկ քաղաքում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ճամբարի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են 10 խաղաղապահներ, որոնք եղել են Չադից։ Հաղորդվում է առնվազն 25 վիրավորի մասին։  Այս մասին հայտնում է AFP-ն։ Հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները։ MINUSMA առաքելության խաղաղապահները վճռական պատասխան են հասցրել հարձակվողներին՝ սպանելով նրանցից մի քանիսին։ ՄԱԿ-ի…

  • Իսրայելի բանակը արգելափակել է Պաղեստինի մայրաքաղաքը

    Իսրայելի բանակը արգելափակել է Պաղեստինի մայրաքաղաքը

    Իսրայելի բանակը  արգելափակել է Պաղեստինի փաստացի մայրաքաղաք Ռամալլահը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսին հղումով: Նրա խոսքով` դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի շրջակայքում անհայտ գրոհայինները կրակ են բացել ավտոբուսի կանգառի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իսրայելցի է զոհվել: Զինվորները սկսել են հարձակվողների որոնումը: