գրպանահատ
Կին գրպանահատ է բերման ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ…
Գրպանահատը հայտնաբերվեց դեպքից 4 օր անց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 43-ամյա մի կնոջից, որ ժամը 17-ի սահմաններում ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը: Նման հանցագործությունների բացահայտման հարցում տարածքային ստորաբաժանումները սովորաբար համագործակցում են մասնագիտացված բաժանմունքի գործընկերների հետ: Այդպես եղավ նաև այս անգամ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները նոյեմբերի 6-ին, ժամը 20:45-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից…
Գրպանահատը բռնվել է գողությունից մեկ օր անց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և տուժողի փաստաբանական պալատի վկայագիրը: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Գողությունը կատարած անձին…
62-ամյա գրպանահատ կինը ներկայացել է ոստիկանություն
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 65-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակչուհի 62-ամյա մի կին, ով ժամը 16.00-ին ներկայացել…
Լրագրողը երթուղայինից իջեցրել է գրպանահատին և պահանջել վերադարձնել գողոնը
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բաձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց,թե…
Գողության մեղադրանքով հետախուզվող գրպանահատը բերման է ենթարկվել
Ապրիլի 22-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Ռուստամ Մ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, Ռուստամ Մ.-ն թիվ 47 երթուղային ավտոբուսի սրահում 70-ամյա տղամարդու բաճկոնի գրպանից փորձել է գողանալ 70.000 դրամ արժողությամբ «Սամսունգ»…