fbpx
Իրավական

Կին գրպանահատ է բերման ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ ստացվեց. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց:

Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ