Դանի Հինշո
Կանադայի Ալբերտա նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Դանի Հինշոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Նա նշել է, որ վարակման դեռևս մեկ դեպք է հայտնի ու վարակակիրն այժմ մեկուսացված է։ Ըստ Հինշոյի՝ այդ դեպքը կապված է Հարավաֆրիկյան Հանրապետությունից վերջերս վերադարձած մարդու հետ։