դաշտային ելք
5-րդ զորամիավորումում դաշտային ելքով ուսումնական վարժանքներ են անցկացվել
Օգոստոսի 26-ից 27-ը 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվել են դաշտային ելքով ուսումնական վարժանքներ: Անձնակազմը դուրս է բերվել ելման շրջան, իրականացվել են նորմացույցներով նախատեսված ուսումնամարտական խնդիրներ: Ցերեկային և գիշերային պայմաններում ծավալվել են կապի հանգույցներ, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը և աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
N զորամասում պաշտպանության տեղամասերում անցկացվել է դաշտային ելք
Հուլիսի 30-ից 31-ը 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասի պաշտպանության տեղամասերում անցկացվել է դաշտային ելք, որին մասնակցել են զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը, հրամանատարի տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը: Հընթացս մեկ անգամ ևս ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները, նախանշվել փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները մասնակցում են դաշտային ելքի
Հուլիսի 22-ից 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումները մասնակցում են դաշտային ելքի: Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ, ստուգվել են զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական հմտությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ՀՕՊ ստորաբաժանումների դաշտային ելք
Անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակը և կրակի վարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է հնգօրյա դաշտային ելք: Զենիթահրթիռային համալիրների դասակների և զենիթային կայանքների հաշվարկների հետ անցկացված պարապմունքներն ավարտվել են մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։




