Դավիթ Անանյան
Պարգևավճարների հարցով քննարկում ԱԺ-ում. ներկա կլինի նաև ՊԵԿ նախագահը
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգևատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգևատրումների մասին: «Քննարկելու ենք պարգևավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր…
ՊԵԿ նախագահը ստացել է 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարներ. «Հետք»
«Հետք»-ը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Դավիթ Անանյանը կառավարության որոշմամբ ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018թ. մայիսի 18-ին: Մինչ այդ զբաղեցրել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: Ըստ հայտարարագրի՝ նա երկու աղբյուրից ստացել է ընդհանուր մոտ 23 մլն 291 հազար դրամ աշխատավարձ…
«Խելացի դեմքով մարդիկ գալիս են ու ասում, թե չի կարելի վարչապետին տեղեկություններ տրամադրել», – Տիգրան Հայրապետյան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ նշանակված երկրորդ ծառայողական քննության արդյունքները հայտնի կդառնան 3-4 օրվա ընթացքում։ Հիշեցնենք, որ օրերս Կ. Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանը մեկ ամսվա ընթացքում իրականացրել է մի շարք բացահայտումներ, այդ…
2017 տարվա համեմատ 194 մլրդ ավելի գումար է հավաքագրվել․ Դավիթ Անանյան
Պետական բյուջեի եկամուտների հաշվառման և մեթոդաբանության առումով 2018 թվականը անցումային տարի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան: «Բազմաթիվ առիթներ են եղել ներկայացնելու այն, որ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց բացի, միասնական գանձապետական հաշվի գաղափարը և, ընդհանրապես, նոր գործիք ներդրվեց: Դրա հետ մեկտեղ ճշգրտվել է հարկային…
Երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների մասով փոփոխություն կլինի. Դավիթ Անանյան
«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո…
ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից
Պետական եկամուտների կոմիտեում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակիցների կարողությունները», – ասաց Անանյանը։ Նա նշեց, որ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից։ «Ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարել ենք լավի լավագույնի միջև», –…
Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում
Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից: Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են: Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող…
Ներմուծված ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 000 դրամ է, վաճառքի գինը ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է 160 000 դրամ․ ՊԵԿ նախագահ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 10-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման հետ կապված որոշ մտահոգությունների: Լրագրողները նշեցին` Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ներ կան, ինչին Անանյանը արձագանքեց. «Դուք վստա՞հ եք, որ Վրաստանում անհամեմատ էժան ՀԴՄ-ն նույն ֆունկցիան ունի, ինչ մերը: Սոցկայքերում գրում են, որ, օրինակ, այդ նույն…
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին», – Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր Ֆեյսբուքյան էջում հայատարարություն է տարածել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված իր գրության վերաբերյալ։ «Հարգելի՛ գործընկերներ, Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ։ Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված…
ՊԵԿ-ը տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն
Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտմեբերի 29-ին, 31-ին և 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10.00-ից մինչև…
Դավիթ Անանյանը՝ բեռնափոխադրողների բողոքների մասին
Բեռնափոխադրող ընկերություններն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց. նրանք բողոքում էին հարկային բեռի ավելացումից։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին խնդրին լուծում տալ, այլապես խոստանում էին բեռնատարներով փակել փողոցները և կաթվածահար անել երթևեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ակցիայի մասնակիցների պահանջին, ասաց, թե դա ընդհանրապես ՊԵԿ գործառույթը չէ։…
Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ
ՊԵԿ-ի պարզաբանումը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ. Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների…














