Դավիթ Բալայան
Գլխավոր դատախազը բողոքարկել է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ…
Ընթանում է Դավիթ Սանասարյանի և մյուսնորի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` օգոստոսի 10-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Բալայանի ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու…
Դավիթ Բալայանի՝ դատարան մուտքը խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Դավիթ Բալայանն փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել են։ Դատավորը ընկել է։
Դատավորը փորձեց պատուհանից մուտք գործել դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մուտք գործել պատուհանից, սակայն ցուցարարները խոչընդոտեցին նրան, որից հետո դատավորը վայր ընկավ։ Ավելի մանրամասն տեսանյութում՝
Ցուցարարները դատավորին թույլ չեն տվել մուտք գործել դատարան
Առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքն արգելափակած ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։ Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք տեղի ունեցողին, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ, դատավորը պատասխանել է․ «Նախաձեռնողներին հարցրեք, ես էս գործը կարողա վաղը քննեմ»։
ՄԻՊ հայտարարությունը Մանվել Գրիգորյանի գործին առնչվող իրավիճակի շուրջ
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիրքորոշում է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է՝ «Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների…
Նիկոլ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:…







