Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին:
Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Դավիթ Բալայանն փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել են։ Դատավորը ընկել է։