Դավիթ Բեկ

  • Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են աշխատանքներ. ԱԱԾ

    Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են աշխատանքներ. ԱԱԾ

    ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին, և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը: Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին…

  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

    ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

    Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։…

  • Դավիթ Բեկ համայնքում իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է

    Դավիթ Բեկ համայնքում իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է

    «Ես 10 րոպե առաջ խոսում էի Դավիթ Բեկի տղաների հետ, որոնց մարտական ոգին շատ բարձր էր, պատրաստակամ էին, մարտական հերթափոխից էին գալիս»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում տիրող իրավիճակին: Հովհաննիսյանն ասել է, որ օրվա ընթացքում կրակելու փորձեր ադրբեջանական կողմն իրականացնում է, պատասխան էլ է…

  • Կյանքը սահմանին. Դավիթ Բեկ համայնք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կյանքը սահմանին. Դավիթ Բեկ համայնք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացված է, թե այս օրերին ինչպես է ընթանում կյանքը սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքում։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/827025114800084?__cft__%5B0%5D=AZUFI3LIubs8Gi3MwSxGzRQqakCPeOR4c6yvUcdYSqcEWVPa-qBw9jj6LnzUd9bphD4fYiSwfy0N0D0xRKw5L7r9q2svnGOf8YfWMRGcU71jR32scv6Eik9ZuN0v81nmAbOMS6csF2yl0v9HFrj3aTmvhMlnFchk6iwOF-eniniglg&__tn__=%2CO%2CP-R

  • Դավիթ Բեկում իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է․ Արծրուն Հովհաննիսյան

    Դավիթ Բեկում իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է․ Արծրուն Հովհաննիսյան

    Ի՞նչ իրավիճակ է Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում և ինչ զինատեսակով է այն հրթիռակոծվել. հարցն այսօր ուղղվել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։ «Հրետանային միջոց էր՝ ոչ մեծ տրամաչափի: Ինչո՞ւ այս համայնքը՝ եթե ուշադիր նայեք քարտեզին, կարծում եմ, որոշակի պարզ կլինի: Այս պահին համեմատաբար հանգիստ է»,- ասել է Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այսօր բնապահպաններն էլ կարծիք են…

  • Գովազդ
  • Քրգործ է հարուցվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ նկատմամբ ագրեսիայի փաստով

    Քրգործ է հարուցվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ նկատմամբ ագրեսիայի փաստով

    ՀՀ զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Դավիթ Բեկ համայքնի հրթիռակոծմամբ ՀՀ նկատմամբ իրականցված ագրեսիայի փաստով։ Այդ գոերծողության հետեւանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, երկուսը վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ…

  • Հարձակողական գործողությունները 3-4 ուղղությամբ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

    Հարձակողական գործողությունները 3-4 ուղղությամբ են եղել. Արծրուն Հովհաննիսյան

    Անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել է լայանածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորը տապալվել են։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մեկ վաշտում, մեկ դասակի ուժերի կազմով նախաձեռնված հարձակումները տապալվել և հետ են մղվել, որոշ ստարաբաժանումներ, մնալով ծուղակում՝ մինչև վերջ, հրետանային կրակով ջախջախվել են»,- ասել է Հովհաննիսյանը:…

  • Ադրբեջանն այսօր հրետանային հարվածներ է հասցրել նաև Դավիթ Բեկ համայնքին

    Ադրբեջանն այսօր հրետանային հարվածներ է հասցրել նաև Դավիթ Բեկ համայնքին

    «Ադրբեջանի ԶՈՒ հրատենային միջոցներից, այո, կրակ արձակվել է այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով Կապանում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին: Ըստ տարածված լուրերի՝ Դավիթ Բեկ համայնքում այսօր հրետակոծության հետևանքով տներ են այրվել: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/807261936785013

  • ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

    ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

    Ապրիլի 21-ին, ժամը 05։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է…

Գովազդ