Դավիթ Գևորգյան
Արագածոտնը նոր մարզպետ ունի
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել է պաշտոնից՝ վարչապետի որոշմամբ։ Կանխատեսվում է, որ Պետրոսյանը զբաղեցնելու է Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Կառավարության այսօրվա նիստում նա նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Նշենք, որ Պետրոսյանը նաև «Ապարան» ջոկատի հրամանատարն է։ Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Դավիթ Գևորգյանը։
Արագածոտնի փոխմարզպետն ազատվեց պաշտոնից
Ռազմիկ Պետրոսյանը ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ռազմիկ Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից», – ասվում է որոշման մեջ։ Նշենք, որ երեկ էլ հայտնի դարձավ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հրաժարականի մասին։ Խոսվում…
Հրաժարական է տվել Արագածոտնի մարզպետը
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Շրջանառվող լուրը News-ի հետ զրույցում հաստատել է փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանը։ Նշվում է, որ Գևորգյանն ազատման դիմումը ներկայացրել է այսօր՝ հոկտեմբերի 27-ին։ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերին։
Հոլանդական ընկերությունն իր մշակած կակաչն անվանակոչել է Արագած
ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և «Փայնաքերը օգնում է Հայաստանին» հիմնադրամի նախաձեռնությամբ, հոլանդական «Maveridge» ծաղկաբուծական ընկերությունն իր մշակած նոր տեսակի սպիտակ կակաչն անվանակոչել է «Արագած», ինչը խորհրդանշում է Արագած լեռան ձյունածածկ գագաթները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արագածոտնի մարզպետարանի Facebook-ի էջից։ Լիճքում կառուցվում է 1866 մետրանոց մայթ Երազգավորս համայնքը արևային ֆոտովոլտային կայան…
ՏԿԵ նախարարը ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին
Օգոստոսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։…
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Գեղարոտ և Գեղադիր համայնքներ նախակրթարանների բացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը: Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը…
Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Մարզպետը նշել է, որ Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն: «Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածավան համայնքի «Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզների գազիֆիկացում և ջեռուցում» ծրագիրը:…
Վարչապետի ցանկացած որոշում ճիշտ եմ համարում․ Արագածոտնի մարզպետ
Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ, կան նաև պարգևավճարներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: «Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,-ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների,…
Գոհ եմ ցույց տված արդյունքիցս․ ըմբիշ Դավիթ Գևորգյան
Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի 24-րդ միջազգային մրցաշարում 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Երիտասարդ հայ ըմբիշը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ սա իր 2-րդ մասնացկությունն է այս մրցաշարին. «Մրցակցությունը բարձր էր, քանի որ քաշս օլիմպիական է: Առաջին գոտեմարտս նորմալ անցկացրեցի, բայց մրցակիցս ուժեղ էր՝ պարտվեցի (Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը…
Բյուրական համայնքում բացվեցին «Բյուրական ստուդիոն» և «Մնացականյան գաստրո բակը»
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությամբ իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում բացվեցին «Բյուրական ստուդիոն» և «Մնացականյան գաստրո բակը»: «Բյուրական_ստուդիոն» արվեստների ցուցասրահ է, որտեղ թղթի թափոնների վերամշակումից ստացված նյութը ծառայում է որպես գեղանկարչության հիմք: Այստեղ այցելուներին հնարավորություն է տրվում անձամբ մասնակցել թղթի ստեղծմանը և սեփական…
«Երիտասարդների կոալիցիա» խմբի անդամները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում
ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի «Երիտասարդների կոալիցիա» խմբի անդամները հյուրընկալվել են Երևանի քաղաքապետարանում: Հանդիպման ժամանակ երիտասարդներն իրենց հարցերն են ուղղել քաղաքի կառավարման գործում որդեգրված մոտեցումների, համայնքի առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման ուղիների, ինչպես նաև փախստականների հետ տարվող աշխատանքների առնչությամբ: Խմբի անդամները հետաքրքրվել են նաև այն ծրագրերով, որոնք ուղղված են տարբեր նախաձեռնություններում երիտասարդների ներգրավմանը: Երևանի քաղաքապետարանի…
Արագածոտնի մարզպետն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «RED-NEO» ծրագրի մանրամասները: Ծրագրի նպատակն է աջակցել գյուղական փոքր բիզնեսներին, բացահայտել հավելյալ եկամտի հնարավորությունները և դրանք վերածել կայուն տնտեսական գործունեության, օգնել գյուղացիական տնտեսություններին շուկաներ մուտք գործելու միջոցով ավելացնել իրենց եկամուտները: Ծրագրի թիրախային ուղղություններն են այգեգործությունը, պտղաբուծությունը, հատապտուղների…
Ո՞ւր են անհետացել Արագածոտնի մարզի կրթական ոլորտին հատկացված գումարները. մարզպետն ուսումնասիրություն կիրականացնի
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Անդրադառնալով պարգևավճարների մասին հարցին՝ նա կարևորել է դրանց անհրաժեշտությունը հատկապես պետական ոլորտում, իր մոտեցումը բացատրել հատկապես միջին և ստորին օղակներում աշխատաղների ցածր աշխատավարձերով: «Միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձր լինի, որովհետև ես հիմա վարորդ եմ փնտրում 80 հզր դրամով, մարզպետարանի հավաքարարի…
ԿԸՀ-ն ինքնաբացարկի 20 դիմում է ստացել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ Կենտրոնակական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողով անցած կուսակցություններից և դաշինքներից ստացել է ինքնաբացարկի 20 դիմում: «ԿԸՀ-ն ստացել է ինքնաբացարկի 18 դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2 դիմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված…















