Դավիթ Համբարձումյան
Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը տուգանվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 15711-րդ հոդվածով…
Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է
Հուլիսի 13-ին Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը կալանավորվել է: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Ինչի՞ մեջ է մեղադրվում Մեղրիի նախկին համայնքապետը․ ՔԿ-ն մանրամասնում է Ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110…
Մասիսում կտեղադրվի Մոնթեի կիսանդրին
Մասիս քաղաքում տեղադրվելու է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին։ Այս մասին տեղեկանում ենք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի Facebook-ի էջից։ Նա գրել է, որ կիսանդրին տեղադրվելու է իր նախաձեռնությամբ։
Ջրացատկի հավաքականի մարզիչը անցկացնում է ցամաքային պարապմունքներ
Կորոնավիրուսի հետևանքով շուրջ երեք ամիս չի գործում Դավիթ Համաբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանը, որը հանդիսանում է Հայաստանի ջրացատկի հիմնական դարբնոցը։ Այդ վիճակը չի հուսալքում հավաքականի անդամներին։ Գլխավոր մարզիչ, բազմափորձ Հրաչյա Չանդիրյանը սաներին ուղեկցում է բնության գողտրիկ անկյուններ և դրանցում անցկացնում է ցամաքային պարապմունքներ, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ պահպանելով պարետի սահմանած կանոնները, մասնագետը…
Մասիսի քաղաքապետի գործով տուժողները բերման կենթարկվեն․ դատարանը որոշում կայացրեց
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով դատական նիստը։ Այն վարում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Վերջինս հաջորդ նիստին տուժող կողմին բերման ենթարկելու որոշում կայացրեց։ Նշենք, որ ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ այս նիստին տուժող կողմից ներկայացուցիչ չկար։ Գործով մեղադրող դատախազն էլ առաջարկեց դատարանին կա՛մ բերման ենթարկել…
Մասիսի քաղաքապետի և մյուսների գործով նիստը դարձյալ հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ հետաձգվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների գործով դատական նիստը։ Բանն այն է, որ տուժող կողմի որոշ ներկայացուցիչներ չէին ծանուցվել նիստի օրվա և տեղի մասին։ Նախապատրաստական փուլի ավարտից հետո նախագահող դատավոր Պապոյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է կողմերի դիրքորոշումը այդ պարագայում նիստը շարունակելու վերաբերյալ։ Թե մեղադրող, թե պաշտպանական…
Մասիսի քաղաքապետին և նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ.ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ…
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկ չեմ ստացել. Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ով մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, մայիսի 4-ին լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ նոր իշխանությունների կողմից որևէ ճնշում չի զգում: Նա չմանրամասնեց, թե իրականում ինչ է եղել այդ օրերին, սակայն խոստացավ, որ երբ ժամանակը գգա կբացահայտի: Հարցին, թե նույն կերպ կվարվե՞ր,…
11 անձի մեղադրանք է առաջադրվել. նրանց թվում է նաև Մասիսի քաղաքապետը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքերի հանգամանքներն…