դատախազներ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այսպես, դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Դատախազների վարձատրության ավելացման նման մոտեցման համար հիմք են հանդիսացել քրեական վարույթի ընթացքում դատախազների նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, գերծանրաբեռնված…
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին գրում էգլխավոր դատախազության կայքը: Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, դատախազ Պետրոս Պետրոսյանն ընթերցեց մեղադրական ճառի եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի մաս 4 կետ 2-ով նախատեսված արարքը,…
Հուլիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում: «Դատախազի…
Հունիսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմների հանձնման արարողությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ…
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն` РАР գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ դատախազների միջազգային խումբը սկսելու է Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործը: Լեհաստանը քրեական գործ է հարուցել ինքնաթիռի վայրէջքի փաստով ու այն հիմնավորմամբ, որ այն պատկանում է Լեհաստանում գրանցված` Ryanair-ի քույր ընկերությանը: «Դատախազների խմբի մեջ են մտնելու այն պետությունների դատախազները, որոնց քաղաքացիները…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հունվարի 19-ին միջնորդել էին բացարկ հայտնել մեղադրող դատախազներ Արթուր Դավթյանին, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին։ Այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց բացարկ հայտնելու միջնորդությունը։ Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին։ Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։
2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով…
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների, հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները: Այդ շրջանակներում, մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների…
Փաստաբանների միջազգային կոալիցիան հայտարարել է, որ Թուրքիայի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը խաթարվում է հազարավոր դատավորների և դատախազների պարբերական ազատումներով կամ բանտարկմամբ: Այս մասին գրում է The Guardian-ը: 2016 թվականի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից սկսված պաշտոնատար անձանց զտումը հանգեցրել է նրան, որ կասկածյալները ահաբեկչության համար դատապարտվել են առանց ստույգ ապացույցների:…
ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը քիչ առաջ միջնորդեց դատարանին՝ Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պնդելով, որ այն բխում է Գրիգորյանի շահերից: Դատախազը միջնորդեց փորձագիտական հանձնաժողովին հղելով հետևյալ հարցերը. ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որևէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով համապատասխանում է արդյոք…
ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները: Իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության 397 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դրանց գերակշիռ մասը՝ թվով 233-ը, հարուցվել են ծեծի ենթարկելու, 54-ը՝ դիտավորությամբ կամ անզգուշությամբ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու, 50-ը՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ…