դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հոկտեմբերի 12-ին տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով…
Վրաստանի Գլխավոր դատախազությունը և Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության և օգնության շուրջ: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտնել է Վրաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: «Համաձայնագրի ստորագրումը Վրաստանի Գլխավոր դատախազության և Եվրոպայի դատախազության միջև կամրապնդի համագործակցությունը մեր երկու գերատեսչությունների միջև և կնպաստի ակտիվ աշխատանքին կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում, ինչպիսիք են…
2022 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի…
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը Ինտերպոլի կողմից վերացված լինելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների այսօրվա հրապարակումների կապակցությամբ: «ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով Միքայել Մինասյանը 2020 թ. մարտի 17-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, հետագայում նրա մեղադրանքը փոփոխվել է, և նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ…
ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու…
25.08.2022 թ. Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: Ուսումնասիրության արդյունքում քրեական վարույթի նյութերում առկա, անձանց կողմից…
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է. «Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ վարույթը կփոխանցվի ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դատախազության հանձնարարությամբ քննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացնելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի…
ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ: Այս մասին գրում է դատախազությունը։ «Մասնավորապես, 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի…
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել. «01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: Թեև բազմիցս…
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 12-րդ հայցադիմումը, որն 2022թ. հուլիսի 11-ին ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։ «Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված…
ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձանց կողմից այդ խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ: Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022 թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ: Քրեական վարույթի…
Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու…
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումանսիրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ նախարարության «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքի օտարման և դրանում իրականացված կառուցապատման օրինականությունը: Ուսումնասիրության ամբողջականությունն ապահովելու նպատակով վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի…
Գումար կորզելու նպատակով խարդախություն կատարող անձինք մարդկանց շփոթեցնում են, երբեմն՝ սպառնալով դրամ շորթում, այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Առցանց հափշտակությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցը ոչ միայն հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլև առաջին հերթին իրազեկված լինելը և անհատական տվյալները պաշտպանելը: Դատախազությունը զգուշացնում է՝ նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին»,-ասված…
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին հետևյալ բովանդակությամբ. «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան…