Դատական դեպարտամենտ
Դատական դեպարտամենտը ստեղծում է մասնագիտական կադրային բանկ
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտը իր առանձնացված ստորաբաժանումների աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է ինչպես դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող, այնպես էլ սկսնակ իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ: Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավվի Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների (ՀՀ դատարանների) կողմից իրականացվող…
Դատական դեպարտամենտի նոր ղեկավարի անունը հայտնի է
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Խաչիկ Ղազարյանը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Բարձրագույն դատական խորհրդից։ Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, Կարեն Փոլադյանը Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։
Հարուցվել է քրեական գործ՝ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ
Հունիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է արածել, որում հայտնել է, որ ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրերով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Գործուղման ծախսերի հատուցման…
ԲԴԽ որոշմամբ դատական նիստերը կիրականացվեն հեռավար
ՀՀ ԲԴԽ-ն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով որոշում է կայացրել դատական նիստերն իրականացնել հեռավար կարգով մինչև ապրիլի 1-ը։ ԲԴԽ-ի Facebook-ի էջում մասնավորաբար ասվում է. «Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ…
ԲԴԽ հայտարարությունը՝ ելնելով վիրուսային իրավիճակից
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ – հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական…
Քոչարյանի ու մյուսների քրգործը առաջիկա օրերին կուղարկվի առաջին ատյանի դատարան․ դեպարտանմենտի ղեկավար
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում չէ, որ այն մակագրվի որևէ դատավորի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Հիշեցնենք, որ այս քրեական գործով դատավորը Դավիթ Գրիգորյանն էր, որի լիազորությունները մեկ այլ քրեական գործով կասեցված են։ Փոլադյանն ասաց, որ Գրիգորյանի վարույթում գտնվող 47 քրեական գործից 33-ը…





