Դատապարտյալ
Արմավիրի ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Ռազմիկ Նալբանդյանը
Արմավիրի ՔԿՀ-ում մահացել է Արցախից դատապարտյալ Ռազմիկ Նալբանդյանը։ Սա այս տարվա 21-րդ մահն է բանտային համակարգում։
Բելառուսում պլանավորում են ներում շնորհել շուրջ 8,5 հազար դատապարտյալների
Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակևիչը: «Նախնական հաշվարկներով, օրինագիծն իրականացնելիս ենթադրվում է ազատ արձակել շուրջ 4,5 հազար դատապարտյալների, այդ թվում՝ ազատազրկման վայրերից՝ 1600 հոգու, որոնցից 10-ն անչափահասներ են, ուղղիչ հաստատություններից՝ 2,5 հազարին, ինչպես նաև մեկ տարով կրճատել գործնականում 4 հազար…
Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ
Սույն թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ․ ծնված, ՀՀ ՔՕ 34-107 հ․ 104հ․ 2մ․ դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։ ՔԿԾ-ից հայտնում են, որ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։ Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական…
Արդարադատության մայորը 20 հազար դոլար կաշառք է պահանջել դատապարտյալից․ ԱԱԾ բացահայտումը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու և միջնորդի միջոցով այն ստանալու հերթական դեպքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Զինծառայող հանդիսացող ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը բացահայտվել է Նալբանդյան…
ՄԻՊ-ի աջակցությամբ՝ դատապարտյալին անվճար վիրահատել են
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ՝ դատապարտյալն անվճար վիրահատվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՄԻՊ-ը։ ՔԿՀ-ում քովիդից մահվան մասին տեղեկություն եմ ստացել․ նախարար Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել «Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով: Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է…
Գրանցվել է 40-ամյա դատապարտյալի մահվան դեպք
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981 թվականին ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։ Հայտնաբերվել է ավելի քան 200 գրամ կանեփանման զանգված (ՏԵՍՆԱՅՈՒԹ) Լեքսուսի վարորդը պարեկներին գումար…
Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի
Հայաստանն պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Այս մասին իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը: Երկրների միջև ստորագրվել է դատապարտյալների փոխանցման համաձայնագիր։
Պաշտոնյան կաշառքի դիմաց դատապարտյալին արգելված իրեր է հասցրել․ ԱԱԾ-ի բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ն-ն 2021 թվականի մարտին պաշտոնատար անձ հանդիսացող, նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Ա.Հ-ին խնդրել է որդուց ստանալ և իրեն փոխանցել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով…
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը պարբերաբար կաշառք է ստացել դատապարտյալից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել…
ՄԻՊ-ի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը: «Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հետազոտության ենթարկելու և հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Ըստ դիմողի՝ ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ…
«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակցին սպանելու փորձի համար մեղադրանք է առաջադրվել դատապարտյալը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների…
ԱՆ-ն պարզաբանել է, թե ինչու է դատապարտյալը կարել կոպերը
Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի և այլ հանցանքների համար մեղադրվող Հայկ Գալստյանը 2020 թվականի հուլիսի 22-ին…
Դատապարտյալը ՔԿՀ-ի աշխատակիցներին ածելիով վնասվածքներ է հասցրել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականի կողմից…
Կոշ ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական…
Կորոնավիրուսով դեպք դատապարտյալների կամ կալանավորվածների մոտ չի գրանցվել․ փոխնախարար
Այսօր՝ հունիսի 2-ին՝ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, թե արդյո՞ք կան դատապարտված կամ կալանավորված անձանց շրջանում կորոնավիրուսի վարակման դեպքեր։ «Կորոնավիրուսի վարակման դեպք ազատությունից զրկված անձանց շրջանակներում չի գրանցվել: Մինչ այս պահը վարակակիր դատապարտյալ կամ կալանավորված անձ չենք ունեցել», – ասել է Գալյանը:










