դատավոր

  • Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել են

    Դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել են

    ԲԴԽ-ն այս պահին քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ…

  • Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով

    Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով

    Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

  • ԱԺ-ն ընտրեց դատավորներ

    ԱԺ-ն ընտրեց դատավորներ

    ԱԺ-ը 68 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Արթուր Դավթյանին, Գևորգ Գյոզալյանին: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի հաջորդ համարը Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Կարեն Սարուխանյանն է:

  • Ընտրվեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորները

    Ընտրվեցին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորները

    ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի,Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները: Հունիսի 27-ին ԱԺ կքննարկի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական…

  • Ամեն ինչ անելու ենք, որ գրպանային դատավորները դուրս մնան դատական համակարգից․ նախարար

    Ամեն ինչ անելու ենք, որ գրպանային դատավորները դուրս մնան դատական համակարգից․ նախարար

    ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը խոսել է «գրպանային» դատավորներից։ Նա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ որոշ ընդդիմադիր գործիչներ այժմ դարձել են «արդար» դատավորների պաշտպաններ՝ մոռանալով, թե ինչեր են ժամանակին բերել դատական համակարգի գլխին։ Անդրեասյանն ասել է, որ եթե նրանք վախենում են, որ «գրպանային» դատավորները դուրս կմնան դատական համակարգից, ապա թող իսկապես վախենան, որովհետև իրենք…

  • Գորիսի համայնքապետը կշարունակի մնալ կալանավորված

    Գորիսի համայնքապետը կշարունակի մնալ կալանավորված

    Գորիսի համայնքի ղեկավարի Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննեց Առուշանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը, այն է՝ խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով։ Նիստը նախագահում էր դատարվոր Ռուբիկ Մարտիրոսյանը։ Այսպիսով՝ դատարանը մերժեց միջնորդությունը ու Առուշանյանի կալանքը թողեց ուժի մեջ։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու ու միևնույն ժամանակ ընտրություններին մասնակցելու մեջ։

  • Դատավոր Բախշիյանը կալանավորվեց

    Դատավոր Բախշիյանը կալանավորվեց

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գլխավոր դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին՝ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրան ազատությունից զրկելու թույտվության մասին, որոնք բավարարվել էին Խորհրդի կողմից։ Այսօր արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարվեց նաև ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Հիշեցնենք,…

  • Դատավոր Բախշիյանի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժեց

    Դատավոր Բախշիյանի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժեց

    Այսօր հրապարակվել է քրգործով անցնող դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբանների միջնորդության մասով որոշումը։ Հիշեցնենք, որ փաստաբանները՝ դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել։ Այսպիսով՝ դատարանը մերժել է Բախշիյանի փաստաբանների միջնորդությունը։

  • Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը կրկին հետաձգվեց․ 3 փաստաբան ներկա չէր

    Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը կրկին հետաձգվեց․ 3 փաստաբան ներկա չէր

    Հերթական անգամ հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, քանի որ փաստաբանները ներկա չէին։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ Հայկ Ալումյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներին է մասնակցում, իսկ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանը առողջական խնդիրներ ունեն, որոնց մասին տեղեկանքներ են ներկայացրել։ Դանիբեկյանն ասաց, որ առանց փաստաբանների նիստը շարունակել…

  • Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի․ ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունը

    Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի․ ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունը

    Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու մասով համաձայնություն տալու միջնորդությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Վստահ եմ, որ կլինի Սահմանադրության նոր շարադրանք․ Մարուքյան Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը,…

  • Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները

    Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում են նրա դիմումները

    Օրեր առաջ մեզ հետ կապ հաստատեց Օնիկ Վանուշի Գևորգյանը, ով խնդիրներ ունի իրավական համակարգի հետ և, իր պնդմամբ, արդեն 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը։ Պատմությունն այսպիսինն է․ 1972 թվականին Ոսկեհատ Հակոբի Գևորգյանը, ով հանդիսանում է Օնիկի (իր պնդմամբ) հոր հորեղբոր կինը, Մասիս գյուղի Պայծառ Պետրոսյան 35 հասցեում գտնվող իր տունը կտակում…

  • Ընթանում է Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը

    Ընթանում է Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության» գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Սերգեյ Սահակյանը։ Քոչարյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր հասցեին զրպարտչական հայտարարություններ անելու մեջ։ Նշենք, որ նիստը սկսվեց դռնբաց, բայց Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց ու այժմ նիստն ընթանում…

  • Քոչարյանի ու Գևորգյանը գործով նիստը կրկին հետաձգվեց

    Քոչարյանի ու Գևորգյանը գործով նիստը կրկին հետաձգվեց

    Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Այս անգամ պատճառը Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանի վատառողջ լինելն է։ Այս մասին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը, նշելով, որ Սահակյանը ներկայացրել է համապատասխան տեղեկանք։ Իսկ Գևորգյանի մյուս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը այլևս չի ներկայացնում Գևորգյանի շահերը դատարանում։ Հաջորդ նիստի օր նշանակվեց դեկտեմբերի 17-ը՝ ժամը 13:00-ն։

  • Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    Նախկին փոխոստիկանապետ Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

    ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով նիստը պետք է կայանար այսօր, սակայն այն հետաձգվեց։ Պատճառը դատավորի բացակայությունն է, ով սեմինարների է մասնակցում։ Նշենք, որ Երանոսյանը մեղադրվում է՝ իր լիազորություններից դուրս գալով՝ հատուկ միջոցների գործադրմամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք էական վնաս են հասցրել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։…

  • Սաակաշվիլիի գործով դատական նիստը հետաձգվել է

    Սաակաշվիլիի գործով դատական նիստը հետաձգվել է

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը, որը կայանում էր երեկ, հետաձգվել է մեկ ամսով ու կկայանա դեկտեմբերի 23-ին։ Այս մասին տեղեկացնում է radiosvoboda-ն։ Նշվում է, որ հետաձգման մասին որոշումը դատարավորը պարզաբանել է՝ դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների բախմամբ, որի արդյունքում 15 մարդ էր ձերբակալվել։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլին երեկ առաջին անգամ…