ԴԵԳ
Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ԴԵԳ) ղեկավար Գվիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Gilead կողմից կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար ռեմդեսիվիրի օգտագործման նախնական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ԴԵԳ-ն արդեն երաշխավորել է ռեմդեսիվիրի օգտագործումը բացառիկ հանգամանքներում, ինչը թույլ է տալիս նշանակել դեղամիջոցը հիվանդներին նախքան վերջնական հաստատում ստանալը:…