դենիս ջորկաեֆ
Հակոբ Արշակյանը հանդիպել է ջորկաեֆ եղբայրներին
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ջոկաեֆ եղբայրների հետ։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի պաշտոնական էջից։ Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆը Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն է ու FIFA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենը, իսկ Դենիս Ջորկաեֆը Հայաստանում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսն է։ Արշակյանը գրել է, որ հանդիպման ընթացքում նրանք քննարկել են համագործակցության հնարավորությունները։
Դենիս Ջորկաեֆը Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել
Ֆրանսահայ գործիչ Դենից Ջորկաեֆը Նանտում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նրան է հանձնել հյուպատոս նշանակվելու մասին պաշտոնական արտոնագիրը։ «Պարոն Ջորկաեֆի նշանակումը նպատակ ունի նպաստել Հայաստանի և Նանտի միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը»,- ասված է դեսպանության գրառման մեջ։
Դենիս Ջորկաեֆը՝ Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված հայազգի Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը նշանակվել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս։ Այս մասին Դենիսը գրել է Twitter-ի իր էջում։ Նա իր գրառման մեջ շնորակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Ելիսեյան պալատին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանին, Ֆրանսիայի պետքարտուղարին և Ֆրանսիայի ԱԳ նախարարին։ C’est officiel, je suis Consul Honoraire d’Arménie en France.Je…
Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆն Արցախում է
Ֆրանսահայ անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Արցախում է դիտելու CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դենիս Ջորկաեֆն ասել է, որ առաջին հերթին իրեն Արցախ է բերել առաջնությունը, սակայն այս ամենից զատ, կան մի շարք ծրագրեր, որոնք կքննարկվեն ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ: «Հունիսի մեկին ներկա եմ գտնվել CONIFA Sportsbet.io…




