դեսպան
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ ՀՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային…
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները կներկայացվեն Ճապոնիայի կառավարությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Վարդենիս այցելության և Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու համար։ «Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը ոչ միայն Վարդենիս կատարած այցին,…
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել…
Թուրքիան Իսրայելում դեսպան է նշանակել
Թուրքիան 4 տարվա ընդմիջումից հետո Իսրայելում դեսպան է նշանակել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թել Ավիվում Թուրքիայի դեսպան է նշանակվել թուրք դիվանագետ Շաքիր Օզքան Թորունլարը: Այս դիվանագետը 2010-ից 2014 թվականներին ղեկավարել է Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Նյու Դելիում Թուրքիայի դեսպանատունը (2017 թվականի հունվարից մինչև 2021 թվականի մայիսը)։
Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր. Թրեյսի
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Լին Թրեյսին ընդգծել է ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ «Դեսպանը նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է, և մատնանշել, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր»,- նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։
Փելոսիի այցի վերաբերյալ Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: «Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-նշել է խոսնակը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը կոչ է արել անհապաղ դադարեցել Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները: «Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դիվանագետը:
ՄԱԿ-ում Իրանը նոր դեսպան ունի
Իրանը նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը: Սաիդ Իրավանին ընտրվել է ՄԱԿ-ում Իրանի նոր դեսպան։ Մինչ Նյու Յորք մեկնելը նոր դեսպանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։
ՊԵԿ նախագահը ընդունել է Լիտվայի դեսպանի հետ
Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում: «Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես…
Ալբանիայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին
Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային: Նախագահը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել: Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ: Զրուցակիցները քննարկումներ են առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության…
Վարչապետն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունն Արգենտինայի հետ և հույս հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը: Վարչապետի խոսքով՝ ի հեճուկս երկու երկրների միջև հեռավորությանը՝ Հայաստանն ու Արգենտինան ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք…
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բենինի Հանրապետության դեսպանին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Փոխնախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտները՝ այդպիսով ընդգծելով համագործակցության հնարավոր ուղղությունները: Ժաննա Անդրեասյանը նաև է, որ…
Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության դեսպանին
Ազգային ժողովի նախագահը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն: «Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելական հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա և կնպաստի…
ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ Վահագն Խաչատուրյանը այցելել է ԱՄՆ դեսպանի կեցավայր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի կեցավայր: Նախագահը շնորհավորել է դեսպան Թրեյսիին, դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ: Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացման, ժողովրդավարական գործընթացներում առաջընթաց գրանցելու գործում Միացյալ…
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Վարչապետն ընդգծել է Գերմանիայի հետ հարաբերությունների կարևորությունը, որը ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և վստահություն հայտնել, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակն էլ ավելի առաջ կմղի փոխշահավետ գործակցությունը: Դեսպան Ռիխտերը նշել է, որ Գերմանիան հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի…