fbpx
Տնտեսություն

ՊԵԿ նախագահը ընդունել է Լիտվայի դեսպանի հետ

Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։

Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունակականության ապահովումը»,- նշված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ