Դիլիջանի թունել

  • Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

    Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, երթևեկելիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Դիլիջանի թունելում 7 ժամ լույս չի լինի

    Դիլիջանի թունելում 7 ժամ լույս չի լինի

    Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մի քանի ժամով հոսանքազրկվելու է Դիլիջանի թունելը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: Նշվում է, որ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն թունելուն լույս չի լինելու։ Ըստ աղբյուրի՝ հոսանքազրկումը պայմանավորված է պրոֆիլակտիկ աշխատանքներով։ ՊՈԱԿ-ից հայցում են վարորդների ներողամտությունն ու հորդորում պահպանել երթևեկության կանոնները։

  • Քարաթափում Դիլիջանի թունելի մոտ. ճանապարհը փակվել է, քարերն ու հողը հեռացվել

    Քարաթափում Դիլիջանի թունելի մոտ. ճանապարհը փակվել է, քարերն ու հողը հեռացվել

    Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի…

  • Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի

    Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին` ժամը 10:00-13:00-ն ընկած հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայտնում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

  • Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

    Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելը փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված մայիսի 7-8-ը` ժամը 11:00-15:00-ն ընկած հատվածում փակ է լինելու երթևեկության համար: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: