fbpx
Հասարակություն

Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին` ժամը 10:00-13:00-ն ընկած հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայտնում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ