դիմել է
Իրանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին
Իրանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել Իսրայելի տարածքի արբանյակային հետախուզության տվյալները ՝ կապված Թել Ավիվի ՝ իրանական տարածքին հնարավոր հարված հասցնելու նախապատրաստման հետ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը: Ամերիկյան պարբերականի տվյալներով՝ իրանցի զինվորականները ռուս գործընկերներին խնդրել են տրամադրել իսրայելական տարածքի արբանյակային հետախուզության տվյալները՝ կապված հրեական պետության կառավարության՝ հնարավոր պատասխան հարվածների մասին հայտարարությունների…
Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է 30-ից ավելի երկրների խորհրարանների ղեկավարներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: ԱԺ-ից հայտնում են, որ նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ…
Մոսկվան դիմել է Երևանին՝ Զատուլինին և Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու կապակցությամբ
Ռուսաստանը տարակուսանքով է ընդունել Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի, ինչպես նաև Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանում «անցանկալի անձ» համարվելու վերաբերյալ հայտարարությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք դիվանագիտական խողովակներով անմիջապես դիմել ենք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատում և պարզաբանում ստանալու նպատակով»,- նշել է Զախարովան, հավելել՝ Մոսկվայի հետագա գործողությունները կախված են պաշտոնական պատասխանից:…
ԱՄՆ-ն դիմել է իր երկրի քաղաքացիներին ՌԴ-ից անհապաղ հեռանալու կոչով
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը դիմել է իրենց երկրի քաղաքացիներին Ռուսաստանից անհապաղ հեռանալու կոչով։ Այս մասին հայտնում է դեսպանատան կայքը։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան Ռուսաստան մեկնելուց, իսկ նրանք, ովքեր ներկայումս ապրում են կամ ներկայումս ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ լքեն երկիրը, մինչդեռ մասնավոր ճանապարհորդելու հնարավորությունները սահմանափակ են», – ասվում է նախարարության հայտարարության մեջ: Դեսպանատունը…
էկոնոմիկայի նախարարությունը դիմել է բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած քաղաքացիներին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է Հայաստանում բնակարան վարձակալելիս խարդախության զոհ դարձած քաղաքացիներին: «Եթե դուք կամ ձեր ծանոթները Հայաստանում բնակարան վարձակալելիս դարձել եք խարդախության զոհ, խնդրում ենք նկարագրել ձեր դեպքը մեր Telegram bot-ում՝ @stopgreedbot Դիմումի ձևաչափը՝ 1. Անուն/Ազգանուն 2. Կոնտակտային հեռախոսահամար Հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չկա․ Էկոնոմիկայի նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ թուրքական ապրանքների հնարավոր այլընտրանքների վերաբերյալ…
Թուրքական ավիաընկերությունը դիմել է ՀՀ-ին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով
Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։ Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այո, թուրքական Pegasus-ը դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։ Թե երբ կկայացվի որոշումը, Հարությունյանը չի հստակեցրել` տեղեկացնելով, որ…
Բենֆիկան դիմել է Բարսելոնային` վերջինիս պաշտպանի համար
«Բենֆիկան» կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ Սամուել Ումտիտիի համար: Այս մասին հայտնել է Mundo Deportivo-ն: Պորտուգալական ակումբն Ումտիտիին տեսնում է, որպես Լուկաս Վերիսիմոյին փոխարինող: Վերջինս շատ լուրջ վնասվածք է ստացել և մինչև մրցաշրջանի ավարտը չի օգնի թիմին: «Բենֆիկան» արդեն կապ է հաստատել իսպանական գրանդի հետ և սպասվում է քննարկում: Ֆրանսիացի պաշտպանն այս մրցաշրջանում կատալոնացիների կազմում…
Հայաստանը գերեվարված հայ զինծառայողների հարցով դիմել է ՄԻԵԴ
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ի ներկայացուցչությունը: «Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝…








