դիվանագիտական հարաբերություններ

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հրապարակված տեքստում նշվում է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ «Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր…

    Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ. Մնացականյանի խոսքը՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ
  • Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հնարավոր է համարել Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։ «Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, ապա, իհարկե, հնարավոր է»,-Россия 24 հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։ Նա, սակայն, հավելել է, որ իրենք…

    Ասադը հնարավոր է համարել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը
  • Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին…

    Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ
  • Մայիսի 27-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նվիրված Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-րդ տարեդարձին: Հայտարարությունում ասված է․ «1992 թ․ մայիսի 27-ին եղբայր երկրներ՝ Ուրուգվայը և Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Երկու ժողովուրդների եղբայրական կապերի արմատները գնում են դեռևս 20-րդ դարի խորքերը, երբ խոշոր միգրացիոն ալիքի արդյունքում հազարավոր հայ գաղթականներ…

    Ուրուգվայի ԱԳՆ հայտարարությունը՝ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների 27-ամյակի առթիվ
  • Մայիսի 27-ին լրացավ Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը: Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի և համակրանքի հիման վրա երկու պետությունների և ժողովուրդների միջև հաստատվել են ջերմ բարեկամության և սերտ համագործակցության կապեր: Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Գոհունակությամբ պետք է նշել, որ հայ-ուրուգվայական հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի…

    Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը
  • ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ջիբութիի Հանրապետության (Republic of Djibouti) միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդած զրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանը և Մոհամեդ Սիադ Դուալեն (Mohamed Siad Doualeh) անդրադարձան երկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև…

    Հայաստանի և Ջիբութիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
  • Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն ընդունվել է միաձայն: Նշենք, որ 2013 թվականին Հունգարիան արտահանձնել է Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: Այդ ժամանակ ՀՀ-ն խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք չեն վերականգնվել…

    Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
  • Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն որոշել է փակել ԱՄՆ-ում երկրի դեսպանատունն ու բոլոր հյուպատոսարաններն այն բանից հետո, երբ հայտարարել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Գերագույն դատարանում: Մադուրոն ընդգծել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2025 թվականը, և համաձայնություն է հայտնել Մեքսիկայի և…

    Մադուրոն չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը
  • Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է վերանայել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Reuters գործակալությունը: Այդպիսով  նա արձագանքել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությանը՝ Ազգայի ժողողի ղեկավար Խուան Գուադիոյին աջակցելու վերաբերյալ: «ԱՄՆ փոխնախագահն այսօր խախտեց խաղի բոլոր կանոնները՝ Վենեսուելայում պետական հեղաշրջում կատարելով, որի հետ մենք կբախվենք և որը մենք կհաղթեք», -նշել է Մադուրոն: Վենեսուելայի առաջնորդն ընդգծել…

    Վենեսուելան կվերանայի ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները